Ինսբրուկի ռեստորանում արգելված է համբուրվել

Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի ռեստորաններից մեկում պաշտոնապես արգելված է համբուրվել. համապատասխան ցուցանակը կախված է հաստատության դռան վրա: Իտալական խոհանոցով ռեստորանը գտնվում է գլխավոր երկաթուղային կայարանի մոտ և կոչվում է  «Insieme», որը իտալերենից թարգմանաբար նշանակում է  «Միասին»:

"Insieme"

Այնուամենայնիվ, այստեղ եկող զույգերը պետք է որոշակի հեռավորության վրա մնան. հայտնում է Sueddeutsche.de-ն: Հաստատության սեփականատերերը պարզաբանում են, որ արագ և անմեղ համբույրը, օրինակ՝ համբույրը այտին, խնդիր չի դառնա: Սակայն, ըստ իրենց դիտարկումների, շատ զույգեր «ժամերով միմյանց քնքշանքներ են փոխանցում» մյուս այցելուների աչքի առջև:

No kissing

Հաճախ սիրո արտահայտման այդ ձևերը «դուրս է գալիս թույլատրելիի սահմաններից»: Համարելով, որ երկար համբույրները կփակեն մյուս այցելուների ախորժակը, «Insieme»-ի սեփականատերերը որոշել են արգելել այն:

You might also like