Լատինական Ամերիկայի ամենաանսովոր սպորտային միջոցառումներից մեկը Mil Millas Sport ռետրո ավտոմեքենաների մրցարշավն է: Այս տարի հյուրերին և մասնակիցներին սպասում են նոյեմբերի 13-ից 17-ին Արգենտինայի Պատագոնիայի և Չիլիի Termas de Puyehue-ի տարածքում: Իր 25-ամյակը նշող մրցարշավին մասնակցում են 1925-1981 թվականներին Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Իսպանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Չիլիում, Ուրուգվայում և այլ երկրներում թողարկված 150 ավտոմեքենաներ. հայտնում է Buenolatina.ru-ն:
Mil Millas Sport 2013-ը կանցկացվի 3 փուլով. սկզբում մասնակիցները պետք է հաղթահարեն հարթություններ Արգենտինայում՝ Էլ Բոստոնից (El Bolsón, Չուբուտ նահանգ) Սան Կարլոս Բարիլոչեով (San Carlos de Bariloche, Ռիո Նեգրո նահանգ) մինչև Խունին դե լոս Անդես (Junín de los Andes, Նեուկեն նահանգ): Դրանից հետո արդեն լեռնային ճանապարհներով պետք է հասնեն Չիլի, որտեղ մրցարշավը կավարտվի Պուեուե տաք աղբյուրների մոտ՝ համանուն արգելանոցում: Սա աշխարհի ամենաբարդ ավտոմրցարշավներից մեկն է: