The Fenn Bell Inn փաբը դարձել է առաջին հաստատությունը Մեծ Բրիտանիայում, որտեղ միաժամանակ կարելի է մեկ գավաթ գարեջուր ըմպել և շփվել էկզոտիկ կենդանիների հետ։
Փաբի հետևի բակում մինի կենդանաբանական այգի բացելու թույլտվության համար պահանջվել է երեք տարի։ Սեփականատիրոջը տվել են լիցենզիան մի պայմանով, որ այցելուներին և կենդանիներին կբաժանի ամուր պատնեշը։
Փաբի տարածքում բնակվում են կապիկների չորս տեսակ, լեմուրներ, ջրարջեր, սուրիկատներ և գիշատիչ թռչուններ։ Սեփականատերը հեռահար պլաններ ունի․ տղամարդը ցանկանում է համալրեր կենդանաբանական այգին խոշոր կատվազգիներով, ջրասամույրներով և նույնիսկ գայլերով։