Իսլանդիայի նախագահն հրավիրում է զբոսաշրջիկներին իր նստավայր շերտախմոր ուտելու: Օլաֆուր Ռագներ Գրիմսսոնը վիդեոհայտարարությամբ հրավիրել է զբոսաշրջիկներին ճաշակել սերուցքով շերտախմորներ: Այդ աննախադեպ քայլը հատուկ է արված նախագահի կողմից` որպես օրինակ իր քաղաքացիներին, որոնք նույն կերպով կարող են վարվել. զբոսաշրջիկներին հրավիրել և ցույց տալ իսլանդական հյուրասիրությունը:
Գրիմսսոնը ղեկավարում է հատուկ կազմակերպություն, որը պետք է զբոսաշրջիկների ուշադրությունը գրավի և թույլ տա, որպեսզի նրանք իրենց զգան իրական իսլանդացիներ, ինչպես նաև` մոտիկից ծանոթանան իսկական Իսլանդիայի հետ: «Ես և իմ կին Դորիտը հրավիրում ենք ձեզ մեր տուն` նախագահական նստավայր, որտեղ մենք ապրում ենք: Մենք ձեզ կհյուրասիրենք սերուցքով և շաքարավազով շերտախմոր` ավանդական իսլանդական աղանդեր: Մենք նաև ձեզ ցույց կտանք մեր տարածքները, թռչուններին և զարմանալի հյուսիսայի լույսերը, որոնք կարելի է տեսնել միայն տարվա այս եղանակին»,- ասել է Գրիմսսոնը:
Երկրի շատ քաղաքացիներ աջակցում են այդ ակցիային: Ռեյկավիկի քաղաքապետը զբոսաշրջիկներին առաջարկում է համտեսել իսլանդական սուշի , իսկ արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարարը հրավիրում է այցելել ափամերձ տաք աղբյուրներ և ոտքերի համար տաք լոգանք ընդունել: Այժմյան ակցիան դարձել է «Իսլանդիայի ոգեշնչում» ընդհանուր միջազգային ընկերության շարունակությունը, որը սկսել է նախանցած տարվա հրաբուխային ժայթքումից հետո:
Այդ ակցիայի իրականացումից երկրի եկամուտը ավելացել է 136.46 միլիոն ֆունտ ստեռլինգով (համարյա 156 միլիոն եվրո): Երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը մասնակցել է 2010 թվականի ակցիային, հրավիրելով ընկերներին և գործընկերների Իսլանդիա: Այդ ակցիայի անցկացման վեց շաբաթների ընթացքում երկրի բնակչության մեկ երրորդը ներկայացրել է իր պատմությունը և պատմել տեսարժան վայրերի մասին: Ակցիան անցկացնող հայտնիների մեջ են եղել Յոկո Օնոն, Բյորքը, Էրիկ Քլեպտոնը, Վիգո Մորտենսենը: