Վառնա առողջարանի քաղաքապետարանը հրաման է արձակել մի քանի լողափերում լողալու արգելքի մասին: Արգելվածների թվում են այնպիսի հայտնի լողափերը, ինչպիսիք են՝ «Պաշա դերեն», «Ռոմանտիկան», «Ֆիչոզան» և «Կարադերեն» Վառնայում, «Կամչիա-Հյուսիսը» Ավրենում, «Իզգրև-Հորիզոնը», «Շկերպիլովցի-հյուսիսը» և Բյալայի մոտ գտնվող անանուն լողափը:
Ինչպես հայտնում է Blackseanews.net-ը՝ այնտեղ արդեն հայտնվել է «Արգելված է լողալ» ցուցանակը մի քանի լեզուներով՝ բուլղարերեն, անգլերեն, գերմաներեն և ռուսերեն: Բայց այս ամենի պատճառն այն է, որ այս լողափերը ոչ ոք չի վարձակալել բարձր գների պատճառով: Արդյունքում դրանք մնացել են առանց տիրոջ, հետևաբար՝ անպաշտպան և առանց փրկարարների: