«Տրանսաերոյի» ինքնաթիռը կվերածվի հյուրանոցի Իռլանդիայում

Իռլանդիայից մի ձեռնարկատեր Շենոնի օդանավակայանից գնել է շահագործումից դուրս եկած Boeing-767 ինքնաթիռ 20 հազար եվրոյով։ Նախկինում այն պատկանել է ռուսական  «Տրանսաերո» ավիաընկերությանը։

Գործարարը, ով ունի սգո ծառայություն, հայտնել է, որ վաղուց  ցանկացել է ունենալ յուրօրինակ հյուրանոց, որպեսզի շեղվի իր հիմնական բիզնեսից։ Ինքնաթիը գնելուց հետո իռլանդացին բախվել է դժվարությունների․ ինքնաթիռը պետք է Շենոնից տեղափոխել հյուսիս՝ Սլայգո։ Ընդ որում, այն չի կարելի է մասերի բաժանել։

Hotel

Իրավիճակի միակ լուծումը այն ծովով տեղափոխելն է, բայց դրա համար էլ պետք է սպասել մինչև մարտի վերջ, որպեսզի ջրի մակարդակը բարձրանա։ Արդյունքում ձեռնարկատերը մտադիր է իր հարազատ Սլայգոյում ստեղծել զբոսաշրջային գյուղ՝ մի շարք յուրօրինակ հյուրանոցներով։

Իռլանդացին հույս ունի, որ նախկին ինքնաթիռը կգրավի զբոսաշրջիկներին դեպի Իռլանդիայի հյուսիս։

You might also like