Փոքրիկ ուղևորատար Beechcraft King Air-100 ինքնաթիռը բախվել է կվադրոկոպտերին Կանադայի Քվեբեկում վայրէջք կատարելիս։ Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Ներքին չվերթ իրականացնող ինքնաթիռում եղել են 6 ուղևոր և երկու անձնակազմի անդամ։ Բարեբախտաբար, դրոնի հետ հանդիպումը լուրջ վնաս չի հասցրել ինքնաթիռին․ այն հաջողությամբ վայրէջք է կատարել, ոչ ոք չի տուժել։
Իր հերթին, Կանադայի Տրանսպորտի նախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ դա առաջին դեպքն էր, բայց անօդաչու թռչող սարքը չպետք է թռչի օդանավակայանի տարածքում, քանի որ դա կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։ Օրինախախտին սպասվում է մինչև 25 000 կանադական դոլար տուգանք։