ԱՄՆ. Հարուստների և հայտնիների սկանդալային փառքի հետքերով

New York Post-ը կազմակերպել է նոր շրջայց Նյու Յորքով: Զբոսաշրջիկներին կուղեկցեն հարուստների և հայտնիների հետ կապված սկանդաային  վայրեր: Նոր ճանապարհորդությունը կանցկացվի երկհարկանի ավտոբուսով: Ինչպես գրում է  The Telegraf-ը՝ զբոսաշրջիկները կծանոթանան  քաղաքի վայրի կողմին՝ այցելելով ամենօրյա թերթերում նկարագրվող առավել սենսացիոն լուրերի հետ կապված վայրեր:

New York Post tour

Այդ ամենով հանդերձ՝ յուրաքանչյուր նոր ճանապարհորդություն նման չի լինի նախորդին: Ամեն շաբաթ շրջայցի ծրագիրը կփոխվի: Ուղևորները կարող են այցելել այն վայրը, որտեղ սկսվել է դերասանուհի Մարլա Մեյփլսի և Դոնալդ Տրամպի սիրավեպը 1990 թվականին, կամ այցելել Պլազա հյուրանոց, որտեղ նկարահանվել է  «Տանը միայնակ–2» ֆիլմը, և որտեղ  2011 թվականին  Չարլի Շինը սկանդալ բարձրացրեց:

New York Post tour

Թեև, ինչպես հավաստիացնում է  New York Post հրատարակչության ներկայացուցիչ Ջեսի Անջելոն, ոչ ոք չի խոսում Շինի մասին, խոսվում է միայն Պլազայի մասին: Տուրերը անցկացվում են ամեն հինգշաբթի  ժամը 10-ին և   14-ին: Ավտոբուսը շարժվում է Մանհեթենի  57 փողոցից և  7-րդ Ավենյուից: Տուրը տևում է  2.5 ժամ և արժե 49  դոլար

You might also like