Եվրոպական լոուքոսթերի օդաչուն թռչել է առանց 90 ուղևորի

Lufthansa-ի դուստր «Եվրովինգս» (Eurowings) ավիաընկերության օդանավի հրամանատարը որոշել է չսպասել ուղևորներին և Դյուսելդորֆից թռչել Դրեզդեն։

Իր գործողությունները օդաչուն բացատրել է նրանով, որ Գերմանիայում արգելված են գիշերային թռիչքները։ Թռիչքը հետաձգվել է երկու ժամով և պետք էր անհապաղ թռչել, այլապես՝ ինքնաթիռը Դրեզդենում կմնար գիշերը։ Տեղական կանոնների համաձայն՝ ինքնաթիռները պետք է պատրաստ լինեն թռիչքի մինչև  21:49-ը։

Ուղևորներին օդանավակայանի տերմինալից դեպի ինքնաթիռն են տեղափոխել երկու մաքոքներով։ Առաջին ավտոբուսի երջանիկները հաջողությամբ հայտնվել են ինքնաթիռում։ Իսկ երկրորդ ավտոբուսին որոշվել է չսպասել․ օդաչուն թռչել է առանց  90 ուղևորի։ Ընդ որում, Դյուսելդորֆում մնացածների ուղեբեռը ևս թռչել է Դրեզդեն։

Արդյունքում,  «մոռացված» ուղևորների մի մասը մեկնել է նշանակման վայր, մյուս մասը՝ որոշել սպասել մինչև առավոտ։ Օդաչուն հայտնել է, որ գործել է ղեկավարության թույլտվությամբ։

You might also like