Ինքնաթիռի երկու օդաչուները թռիչքից առաջ պետք է ուտեն տարբեր ճաշատեսակներ

Ինքնաթիռի սնունդը, բնականաբար, ամենահամեղ սնունդը չէ աշխարհում, և Դուք, անշուշտ, չէիք ցանկանա այն ուտել ամեն օր: Բայց օդաչուները ստիպված են դա անել: Հենց ինքնաթիռում պատրաստված ուտեստները կարող էին լինել համեղ, սակայն խնայողության համար ավիաընկերությունները նախընտրում են իրենց հաճախորդներին և աշխատակիցներին կերակրել  արդեն պատրաստի, պահեստավորված սնունդով:

The pilot and co-pilot before the flight must have a variety of dishes

Ընդ որում, օդանավակայանները շատ խիստ են վերաբերվում անվտանգության կանոններին, ու, թեև մատակարարվող սննդի որակը լավ է, սննդային թունավորման վտանգ, այնուամենայնիվ, կա: Այդ պատճառով  շատ ավիաընկերություններ իրենց օդաչուներից պահանջում են ուտել տարբեր ճաշատեսակներ, դա կնվազեցնի սպառնալիքը: Եթե նույնիսկ օդաչուներից մեկը թունավորվի ինչ-որ բանից, երկրորդը կարող է վերահսկել իրավիճակը  ինքնաթիռում:

You might also like