Ísafjörður-ը քաղաք է Իսլանդիայի հյուսիս-արևմուտքում: 2600 մարդ բնակչությամբ այս քաղաքը համարվում է ամենամեծը Վեստֆերդիր թերակղզում: Այն տեղակայված է Skutulsfjörður ֆյորդի ավազոտ եզրին:
Այս քաղաքի գրեթե բոլոր բնակիչները զբաղվում են ձկնորսությամբ:
80-ական թվականներին մի շարք պատճառներով կտրուկ անկում ապրեցին ձկնարտադրության ներդրումները, ձկնորսությւոնը սկսեց նվազել, և բնակիչների մեծ մասը ստիպված եղավ մեկնել այլ` մեծ քաղաքներ:
Վերջին ժամանակներս քաղաքը դարձել է գրավիչ զբոսաշրջիկների համար և այն կրկին կենդանացել է: