Մաշիդ Մազուջին (Mashid Mazooji) ամերիկյան Շարլոտ քաղաքի օդանավակայանում բաց է թողել միացնող չվերթը, բայց որոշել է ժամանակն իզուր չվատնել և ստիպել իրեն հանդիպած բոլորին պարել։ Արդյունքում աղջիկը ստացել է հոլովակ, որտեղ պարում են ինչպես իրենց չվերթին սպասող ուղևորները, այնպես էլ՝ տեղի աշխատակիցները․ գրում է Lenta-ն։
«Ես չէի ցանկանում ողջ գիշեր բարկացած նստել, փոխարենը ես իրականացրի այն, ինչ ինձ ուրախացնում է․․պարեցի»,-գրում է աղջիկը YouTube-յան հոլովակի ներքո։ All Night Long at The Airport հոլովակը գրանցել է միլիոնավոր դիտումներ։