Ֆրանսիայի քաղաքացուհին ծննդաբերել է թռիչքի ժամանակ հենց ինքնաթիռի մեջ, որը իրականացնում էր Միլան-Փարիզ չվերթը: Alitalia ավիաընկերության ուղեկցորդները ստիպված են եղել մի ուղևորուհու ծնունդ ընդունել, ով ինքնաթիռ էր նստել 9 ամսեկան հղի վիճակում:
Ինչպես հաղորդում է շվեյցարական tio.ch-ն, ֆրանսուհին ցավերը զգացել է թռիչքի կեսից, երբ վայրէջքին մնացել էր մեկուկես ժամ: Ինքնաթիռի անձնակազմը որոշել է շարունակել թռիչքը մինչև Փարիզ: Ուղևորուհին ծննդաբերել է օգոստոսի 31-ին վայրէջքի ընթացքում Փարիզի Շառլ Դը Գոլ օդանավակայանում: Մյուս ուղևորները ողջունել են փոքրիկի ծնունդը բարձր ծափահարություններով: Հետո ուղևկցորդուհիները նորաթուխ մայրիկին և փոքրիկին հանձնել են արդեն ժամանած բժիշկներին` նրան հիվանդանոց տեղափոխելու համար: