Չանգիից (Սինգապուր) ժամանած ինքաթիռի սրահի մաքրումը իրականացրած սանիտարական ծառայության աշխատակիցները գտել են յուրաքանչյուրը 1 կգ կշռող 2 ոսկու սալիկ։ Միջադեպը տեղի է ունեցել հնդկական Մադուրայ քաղաքի օդանավակայանում։ Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Ոսկին հայտնաբերվել է փրկարարական ժիլետի մեջ թաքցրած նստատեղերից մեկի տակ։ Ըստ նախնական վարկածի՝ այն տեղափոխվել է ապօրինի։ Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել մաքսանենգի ինքնությունը։
Հայտնաբերված թանկարժեք մետաղի արժեքը կարող է գերազանցել 77 000 USD դոլարը։