Ճապոնիայում կբացվի զբոսայգի` նվիրված Հարրի Փոթերին

«Հարրի Փոթերի կախարդական աշխարհը» (Wizarding World of Harry Potter) անունը կրող զվարճանքների գոտի կբացվի Օսակայի Universal Studios  այգու տարածքում:  Այդտեղ կկառուցվի կախարդանքի և հրաշքի Հոգվարդ դպրոցը, Հոգսմիտ հրաշքների գյուղը. այցելուները կարող են այստեղ գտնել բազմաթիվ  ատրակցիոններ և խանութներ թեմատիկ սնունդով և հայտնի սերուցքային գարեջրով:

Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարը մեծ ճանաչելիություն ունի ողջ Ճապոնիայում: Այդ ֆիլմի շնորհիվ նրանք աշխատել են 893 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ֆիլմը դիտել են ավելի քան  78 միլիոն մարդ: Շինարարությունը կսկսվի մոտակա շաբաթվա ընթացում. հայտնում է  MSNBC-ն: Իսկ բացումը նախատեսվում է իրականացնել 2014 թվականի ավարտին: Wizarding World of Harry Potter-ի առաջին թեմատիկ այգին բացվել է Օռլանդոյում  2010 թվականին: Նախատեսվում է նաև նման զբոսայգի բացել նաև Լոս Անջելեսում:

You might also like