Բեռլինի նոր օդանավակայանի բացումը կրկին հետաձգվել է

Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանի շահագործման հանձնումը, որի բացումը նախատեսված էր 2012 թվականին, կրկին հետաձգվում է։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ օդանավակայանը կսկսի գործել  2018 թվականից ոչ շուտ։ Ընդ որում, նշված ժամկետը նախնական է։

BrandenburgԻնչպես հայտնում են գերմանական ԶԼՄ-ները՝  օդանավակայանի շինարարության ընթացքում փորձագետները հայտնաբերել են ավելի քան  700 թերացում, որոնցից հարյուրից ավելը որակավարվել են՝ որպես լուրջ։ Օդանավակայանի բացման նոր պաշտոնական ժամկետը ապրիլի  22-ին կհայտարարի Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանի գլխավոր տնօրենը։

Նշենք, որ օդանավակայանը կանվանակոչվի՝  ի պատիվ գերմանացի քաղաքական գորիչ Վիլլի Բրանդտի։

You might also like