Երևանում մեկնարկել է Ռոստելեկոմի «Բացօթյա էկրան» նախագիծը

«Ռոստելեկոմը» Corn Pop Cinema-ի հետ համատեղ իրականացնում է նոր՝ «Բացօթյա էկրան» ամառային անակնկալ նախագիծը  ընտանեկան հանգստի սիրահարների համար։

Նախագիծը մեկնարկել է հունիսի 15-ին  Երևանի սրտում՝ Անգլիական այգում (Իտալիայի փողոց, Սունդուկյանի թատրոնի հարևանությամբ) հայտնի «Zootopia» մուլտֆիլմի ցուցադրությամբ:

Բացօթյա էկրանից համաշխարհային կինո և մուլտարտադրության վերջին նորույթներին կարող եք ծանոթանալ ամեն օր, բացի երկուշաբթիից։ Իսկ եթե Երևանի բնակիչ չեք, հոգ չէ, «Բացօթյա էկրան» նախագիծը ամառվա ամիսներին ցուցադրություններ է նախատեսում նաև ՀՀ այլ՝ Կապան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Իջևան և Արմավիր քաղաքներում։ Բացօթյա կինոթատրոնի մուտքը անվճար է։

Նախագծի ծրագրի՝ առաջիկա ցուցադրությունների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ընկերության ֆեյսբուքյան էջում։

«Ռոստելեկոմը» Հայաստանում իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում նախատեսել է բարեգործական ցուցադրություններ կազմակերպել նաև մանկատների և խնամքի կենտրոնների սաների համար։

You might also like