Պերմի ինֆորմացիոն-զբոսաշրջային կենտրոնը ներկայացրել է օնլայն-խաղ` նվիրված Պերմի մարզին: Դրա օգնությամբ թեթև ժամանցային ձևով կարելի է ծանոթանալ մարզի բոլոր հիմնական տեսարժան վայրերին:
PermQuest օնլայն-խաղի հերոսներն են դարձել ամաչկոտ արջը, որը չի սիրում լուսանկարվել, և տեսախցիկներով մի քանի զբոսաշրջիկները, որոնցից նա ստիպված է թաքնվել` աստիճանաբար տեղափոխվելով Պերմի տարբեր գեղատեսիլ վայրերով: Ամբողջ խաղն անցնող ցանկացած մասնակից կծանոթանա Պերմին և շրջակա այլ քաղաքներին: Մասնավորապես, զբոսաշրջիկները ծանոթանում են այնպիսի իրադարձություններին և տեսարժան վայրերին, ինչպիսիք են «Ուրալի երկնային տոնավաճառ» փառատոնը, «Պերմ-36» թանգարանը, Կունգուրյան սառցե ժայռը, «Պերմյակ` աղի ականջներ» հուշարձանը և այլն:
Հաղթանակի համար խաղացողը պետք է անցնի բոլոր կետերը և հավաքի բոլոր բոնուսները, որպեսզի անցնի հաջորդ մակարդակ` վիկտորինա: Հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցները կստանան միավորներ: Այս խաղում ուժերը փորձել կարող են` այցելելով ինֆորմացիոն-զբոսաշրջային կենտրոնի կայքը: