Տարեց կինը թանգարանում լուծել է 116 հազար դոլար արժողությամբ «խաչբառը»

Նյուրնբերգի Արվեստի և դիզայնի նոր թանգարանի տարեց այցելուն արվեստի գործը ընդունել է սովորական խաչբառի տեղ և այն լրացրել գրիչով։ Այդ մասին հայտնում է  Lenta-ն՝ հղում կատարելով  ABC News-ին։

91-ամյա կինը խմբի հետ էքսկուրսիայի է գնացել, երբ տեսել է «Տեղադրել բառը» գրությունը  արտ օբյեկտի մոտ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությանը կինը ասել է, որ դա ընդունել է որպես գործողության ուղեցույց, այդ պատճառով լուծել է «խաչբառը»։

Դանիացի նկարիչ ավանգարդիստ Արթուր Կեպկեի աշխատանքը (Arthur Køpcke), որը ստեղծվել է 1960-ականների կեսերին, թանգարանը վարձակալել է անհատ կոլեկցիոներից։ Նրա  արժեը գնահատվում է 116 հազար դոլար։

Թանգարանի տնօրեն Էվա Կրաուզեն  (Eva Krause) պատմել է, որ վնասը կփոխհատուցվի։ Նրա խոսքերով՝ պատկերասրահը ստիպված է եղել ոստիկանություն կանչել միայն ապահովագրական  հարցերը ձևակերպելու համար։ «Մենք կնոջը կփոխանցենք, որ կոլեկցիոները ստացված վնասը հումորով է ընդունել, նա կարող է հանգիստ լինել», —հավելել է Կրաուզեն։

You might also like