Երեք ամիս առաջ Մադրիդի կենդանաբանական այգում լույս աշխարհ է եկել պանդայի ձագուկ: Սա հազվադեպ և ուրախալի երևույթ է. ողջ աշխարհում անազատության մեջ կա ընդամենը մոտավորապես 300 պանդա, իսկ վայրի բնությունում մնացել է մոտավորապես 1600 տեսակ:
Տարբեր երկրների կենդանաբանական այգիներում գտնվող բոլոր պանդաները բերում են Չինաստանից` անհետացման եզրին գտնվող կենդանիների պահպանման նախագծի շրջանակներում: Բամբուկե արջուկների մոտ ձագուկ ծնվելու դեպքում նրան անուն են տալիս համաձայն չինական ավանդույթներիէ մոտավորապես ծնվելուց հարյուր օր հետո: Մադրիդում ծնված ձագուկի անունը ընտրել են ինտերնետ քվեարկության արդյունքում: կենդանաբանական այգու ադմինիստրացիայի կողմից առաջարկված հինգ տարբերակներից հաղթել է «Սին Բաո» անունը, որը թարգմանվում է ինչպես «Թանկարժեք աստղ» և «Հոր գանձ»:
Փոքրիկ պանդայի հորը անվանում են Բին Սին («Սառույցե աստղ») և նորածին պանդան իր անվանումը ստացել է ի պատիվ իր հոր: Կայքի հայտարարության համաձայն փոքրիկը առողջ է, նրա քաշը արդեն հասնում է վեց կիլոգրամի: Նա մոտ արդեն սկսել են աճել ատամները, իսկ մատղաշ բամբուկը` պանդայի հիմնական կերակուրը նա կփորձի միայն երեք ամսից: