Շվեյցարական Շվաուբյունդեն կանտոնի Վալս ալպյան գյուղում նախատեսվում է կառուցել ամենաբարձր հյուրանոցը Ալպերում: Նրա բարձրությունը կկազմի 381 մետր: Գործարար Ռեմո Շտոֆֆելոմի և Morphosis նախագծման գործակալության գրասենյակի ներկայացրած նախագիծը արդեն անվանել են «շատ համարձակ»:
18 մետր լայնությամբ և 31 մետր երկարությամբ հյուրանոցային համալիրի շենքը բաղկացած կլինի երեք մասից՝ 107 ապարտամենտով, բարով և ռեստորանով 82-հարկանի աշտարակ, առաջնամասային տարածք, որտեղ կտեղավորվեն սրճարան, բար և սպա կենտրոն, և հարթակներ, որոնք կմիացնեն երկու մասերը:
2019 թվականին նախատեսված բացումից հետո աշտարակը կդառնա աշխարհի ամենաբարձր հյուրանոցը և 26 մետրով բարձր կլինի նախորդ ռեկորդակրից՝ Դուբայի JW Marriott Marquis Hotel-ից: Հյուրանոցի «Femme de Vals» անունը ընտրվել է «Femme de Venise» քանդակի անունից: Նոր համալիրի մոտ 2017 թվականին կբացվի 35 000 քառակուսի մետր մակերեսով այգի: