Մոլիզե համալսարանի (Università degli Studi del Molise) իտալացի գիտնականները ստեղծել են ծրագիր՝ «գերեզմանատան նավիգատոր»՝ նախատեսված զբոսաշրջիկների համար, ովքեր սիրում են ճանապարհորդել գերեզմանատներում: Ծրագիրը նախատեսված է մարդկանց համար, ովքեր հաճախ են մոլորվում գերեզմանատներում: Այն աշխատում է շատ պարզ. պարզապես սովորական նավիգատորներին հատուկ փողոցների անունների փոխարեն՝ անհրաժեշտ է մուտքագրել այն մարդու անունը, ում գերեզմանը ցանկանում եք գտնել: Էկրանին հայտնվում է գերեզմանատան քարտեզը և տվյալ մարդու գերեզման տանող ամենակարճ ճանապարհը: Ներկայումս ծրագիրը գոյություն ունի համակարգչային տարբերակով, իսկ նրա հեղինակները ծրագիր են գրում սմարթֆոնի համար: Հեռախոսի օգնությամբ այցելուները հեշտությամբ կգտնեն իրենց փնտրած գերեզմանը, և անհրաժեշտություն չի լինի վերադառնալ մուտքի մոտ և ճշտել ճանապարհը սխեմայի միջոցով: