Սիրո թանգարան է բացվել Պրահայում

Պրահայում բացվել է նոր թանգարան՝ նվիրված ամենակարևորին, որ կա մարդու կյանքում՝ սիրուն։
Ինչպես նշում է  ILoveCZ-ը՝ թանգարանը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում, որտեղ հավաքվել է ավելի քան 300 ցուցանմուշ։ Թեև թանգարանի մուտքը թույլատրվում է միայն 18 տարեկանից մեծ անձանց՝ ցուցահանդեսը կհավանեն նաև ռոմանտիկ մարդիկ։
Ցուցահանդեսի հիմքում ընկած են թանգարանի պատվերով պատրաստված գեղարվեստական իրերը, որոնք պատկերում են սիրո տարբեր տեսակներ և միջոցներ։ Թանգարանը բաց է ամեն օր, տոմսի արժեքը  250 կրոն է։

Հասցե՝ Vejvodova 6, Praha 1։

You might also like