Աբու Դաբիում (ԱՄԷ) իր առաջին հյուրերին է ընդունել Sofitel Luxury Hotels ցանցի առաջին հյուրանոցը: Sofitel Abu Dhabi Corniche նոր հյուրանոցը տեղակայված է Corniche Road-ում` ծովից քաղաքի գործնական ու ֆինանսական կենտրոնից մի քանի քայլ հեռավորության վրա:
Ինչպես հայտնում է Hoteldeluxes.com-ը` հյուրանոցը դարձել է Capital Plaza համալիրի մի մասը: Այն զբոսաշրջիկներին առաջարկում է 282 համար, որոնց թվում կան ակումբային համարներ, բարձր կատեգորիայի համարներ, ինչպես նաև` շքեղ լյուքսեր: Այցելուների տրամադրության տակ կլինեն երեք ռեստորանները` շուրջօրյա ֆրանսիական և արաբական խոհանոցը, թայվանական Silk & Spice խոհանոցը և La Mer ծովային խոհանոցը, Azz’n Fizz բարը, ինչպես նաև` բարեր նախասրահում և լողավազանի մոտ: Հյուրանոցում գործում է շուրջ 2.6 հազար քառակուսի մետր տարածքով համաժողովների կենտրոն` նախատեսված 1000 մարդու համար: Նոր հյուրանոցի երկու հոգու համար նախատեսված համարում մեկ օր բնակվելու արժեքը 188 դոլար է:
Sofitel Abu Dhabi Corniche հյուրանոցի պրոմո-հոլովակը