Զբոսաշրջիկների շրջանում բնակարանների վարձակալության աճող միտումը դրդել է աշխարհի առաջատար հյուրանոցներին ստեղծել ապարտամենտներ երկարաժամկետ բնակության համար։ Նախկինում նման համարներ վերցնում էին միայն նոր քաղաք տեղափոխված աշխատավորները կամ տեղափոխման սպասող ընտանիքները։ Սակայն , հաշվի առնելով Airbnb.com-ի աճող ժողովրդականությունը՝ հյուրանոցատերերը հանգել են հանգստի նոր հայեցակարգի հասկացության, որին նախապատվություն են տալիս զբոսաշրջիկները։
Այսօր շատ զբոսաշրջիկներ ցանկանում են հյուրանոցում իրենց զգալ՝ ինչպես սեփական տանը։ Արդյունքում, հյուրանոցային խոշոր ցանցերը, այդ թվում՝ Starwood-ը, Hyatt-ը և Marriott-ը, կատարելագործում և ընդլայնում են իրենց առաջարկները։ Նրանք ստեղծում են երկարաժամկետ բնակության ապարտամենտներ, որոնք նման են հարմարավետ կահավորված, խոհանոցով, գազօջախով, սպասքով և այլ պարագաներով բնակարանների։ Նման համարները նաև ունեն նախասրահ, որը նման է հյուրասենյակի, երեկոյան «սոցիալական ժամեր» և կազմակերպված միջոցառումներ։ Նման համարների քանակը ԱՄՆ-ում 2001 թվականի 200 000-ից այսօր հասել է 380000-ի։ Այդ միտումը խլում է հաճախորդներին Airbnb-ից, քանի որ ապարտամենտներով հյուրանոցներն ունեն նաև սպասարկող անձնակազմ, ադմինիստրատոր և այլ ծառայություններ, որոնք հասանելի են միայն հյուրանոցներում։