Իսպանական Մայորկա կղզում իր դռներն է բացել անսովոր մի հյուրանոց․ այստեղ կարող են հյուրընկալվել միայն այն այցելուները, որոնց տարիքը նվազագույնը 18 է և չի գերազանցում 30 տարեկանը։ Երիտասարդական BH Mallorca հյուրանոցի ենթակառուցվածքը իր մեջ ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է 18-ից 30 տարեկան տարիքային կատեգորիայի հյուրերի ցերեկային և գիշերային ժամանցի համար։ BH Mallorca հյուրանոցի տարածքում կա սեփական լողափնյա ակումբ և աքվապարկ։
Հյուրանոցում պարբերաբար կանցկացվեն տարբեր համերգներ և ժամանցային միջոցառումներ։ Իսպանական BH Mallorca հյուրանոցը գործում է զբոսաշրջիկների կողմից սիրված All inclusive համակարգով։ Դա նշանակում է, որ հյուրանոց այցելած զբոսաշրջիկը ստիպված չէ հավելյալ վճարել համերգի տոմսերի, սնունդի և խմիչքների, աքվապարկի մուտքի և այլ նման ծառայությունների համար, այլ կարող է լիարժեք կերպով վայելել իր հանգիստը Իսպանիայում։
BH Mallorca հյուրանոցը խոստանում է դառնալ Իսպանիայում երիտասարդական հանգստի նոր հայեցակարգ։ Հունիսի առաջին կեսին հյուրանոցում առաջին համերգներից մեկը կտա էլեկտրոնային երաժշտության աստղ Steve Angello-ն, ով հայտնի է այնպիսի կատարողների հետ համագործակցությամբ, ինչպիսին է՝ Swedish House Mafia-ն։ BH Mallorca հյուրանոցի 656 համարների բոլոր այցելուների համար համերգի մուտքը անվճար է, իսկ մյուսները կարող են գնել մուտքի տոմս։