Նոր հյուրանոցում հիմնական խաղադրույքը դրված է միջանցքների դիզայնի վրա

Gaston  մատչելի հյուրանոցը բացվել է Փարիզի 17-րդ շրջանի նախկին Vieille France հյուրանոցի տեղում։ Հյուրանոցատերեր Պատրիկ Հայաթը և Ժորժ Բոնոն երիտասարդ և ոչ այնքան հայտնի դիզայներներին գործելու լիարժեք ազատություն են տվել․ արդյունքում նրանց մոտ ստացվել է ոչ թե պարզապես երեքաստղանի հյուրանոց, այլ՝ իսկական դիզայներական բուտիկ հյուրանոց, որը ավելի թանկարժեք տեսք ունի, քան արժի։

 Gaston

Նախագիծը  ղեկավարել է դեկորատոր Անն-Լիզ-Դիսը, ով վեց տարի աշխատել է Ֆիլիպ Ստարկի գործակալությունում․ նրա խումբը զբաղվել է նախասրահի և միջանցքների պատերով, իսկ սենյակների ինտերիերների վրա աշխատել են փարիզյան Splendens Factory գործակալության նկարիչները։

offer-no-photo

Նրանց ստեղծած համարները ձևավորված են բավականին պարզ և հակիրճ կերպով՝ ի տարբերություն միջանցքների, որոնք վերածվել են ժամանակակից արվեստի իսկական ցուցահանդեսի։ Համարները սկսվում են €75 եվրոյից, գինը ներառում է նաև նախաճաշը։Անձնակազմը խոսում է երեք լեզուներով՝ ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն։

You might also like