Նոր ատրակցիոնը զբոսաշրջիկներին կծանոթացնի հայտնի խոհարար Ռեմիի հետ

Փարիզյան «Դիսնեյլենդ» զվարճանքների այգին հրավիրել է հայտնի ավագ խոհարարի «Ռատատույ» մուլտֆիլմի պատվին նոր ատրակցիոնի ստեղծման համար: Անիմացիոն ֆիլմը նկարահանվել է 2007 թվականին, որը պատմում է Փարիզում առնետ-խոհարար Ռեմիի արկածների մասին:

Ratatouille

Ատրակցիոնի ստեղծման գործում «Դիսնեյլենդի» աշխատակիցներին կօգնի ֆրանսիացի ռեստորատոր Փոլ Բոկյուզը, ով համարվում է XX դարի ամենահայտնի խոհարարներից մեկը: Ատրակցիոնի բացումը նախատեսվում է 2014 թվականի ամռանը:

Ratatouille ride

Հյուրերը կարող են այցելել փարիզյան Chez Gusteau ռեստորան, որտեղ ծավալվել են «Ռատատույի» գործողությունները, ինչպես նաև` թեմատիկ Le Bistrot de Remy ռեստորան և  Chez Marianne,  Souvenirs de Paris հուշանվերների խանութ: Առաջին անգամ այս ատրակցիոնի մասին հայտնի դարձավ 2013 թվականի մայիսին: Այն ժամանակ Disney ընկերությունը խոստացավ, որ «կմիավորի Ռեմիի կերպարը հաջորդ սերնդի տեխնոլոգիայի հետ»:

You might also like