Շվեյցարիայում վերջերս բացված FIFA-ի թանգարանը (Ֆուտբոլային ասոցացիայի միջազգային ֆեդերացիա), որը նվիրված է համաշխարհային ֆուտբոլի պատմությանը, արդեն մեծ ճանաչում է գտել․ հայտնում է Travel.ru-ն։ Ֆուտբոլային երկրպագուները, ովքեր մեկնում են Ցյուրիխ, որտեղ գտնվում է FIFA-ի շտաբ-գրասենյակը, բաց չեն թողնում նոր թանգարան այցելելու հնարավորությունը։ Ութ հարկերում տեղ են գտել Ֆուտբոլային փառքի սրահը, 16 էկրանները, մուլտիմեդիային ցուցանմուշները, մի քանի ցուցահանդեսները, գրադարանը, սպորտային բարը, սրճարանը և թեմատիկ խանութը։ Թանգարանի հավաքածուն ներառում է հազարից ավել ցուցանմուշ, այդ թվում՝ FIFA-ի անդամ բոլոր ասոցացիաների համազգեստները և կանանց ու տղամարդկանց աշխարհի առաջնությունների գավաթները, 1400 լուսանկար և 500 ֆիլմ։ Գերժամանակակից թանգարանի ստեղծման վրա ծախսվել է 140 միլիոն շվեյցարական ֆրանկ (127 միլիոն եվրո)։ Ակնկալվում է, որ այստեղ տարեկան կայցելի 300 հազարից ոչ պակաս մարդ։ FIFA-ի թանգարանը բաց է ամեն օր 9:00-ից 18:00-ն, տոմսի արժեքն ՝ 24 ֆրանկ (22 եվրո) մեծահասակների համար և 14 ֆրանկ (12 եվրո) 7-ից 15 տարեկան երեխաների համար։ Ամենափոքրիկ այցելուների մուտքն ազատ է։