Նիդերլանդներում դատարանը բավարարել է «կոֆեշոփ» այցելությունների արգելքի մասին հայտը , որտեղ վաճառվում է մարիխուանա օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Արգելքը ուժի մեջ կմտնի մայիսին երկրի երեք հարավային շրջաններում: Տարվա վերջին այն կտարածվի ողջ երկրում: Սակայն փաստաբանը, ով ներկայացնում է կոֆեշոփերի սեփականատերերի իրավունքները, հայտարարել է, որ անմիջապես բողոքարկելու է այս որոշումը:
Եթե դա արդյունքների չհանգեցնի, մարիխուանա վաճառողները մտադիր են դիմել մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Միևնույն ժամանակ, նրանք պնդում են, որ մարիխուանայի վաճառքի արգելքը համարժեք է մարդկանց բնակության վայրի հիման վրա նրանց միջև խտրականություն դնելուն: