Բացահայտվել է կոտրված ճամպրուկների գաղտնիքը․ ինչպես են ուղեբեռների հետ վարվում Հավայան կղզիներում

Տեսանյութը դիտել են տասնյակ հազարավոր մարդիկ, նրանցից շատերը՝ մեկնաբանել այն։

Համացանցում մեծ իրարանցում է  ստեղծել տեսանյութը, որը նկարահանել է Ավստրալիայի բնակչուհին Հավայան կղզիներում։ Այնտեղ երևում է, թե ինչ անփութորեն են ուղեբեռները տեղափոխում։

 

«Բացահայտվել է իմ բոլոր կոտրված ճամպրուկների գաղտնիքը։ Սա Հոնոլուլու օդանավակայանի ցամաքային ծառայությունն է, որը սպասարկում է Hawaiian Airlines-ի չվերթը Ֆինիքսում», – գրում է տեսանյութի հեղինակ Վանեսսա Մարշը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են աշխատակիցները նետում ճամպրուկները, ասես՝ դրանք աղբ լինեն, ոչ թե՝ ինչ-որ մեկի իրերը։

«Ալոհա, Վանեսսա, մեզ շատ տհաճ է տեսնել սա, և մենք շնորհակալ ենք, որ սևեռեցիք մեր ուշադրությունը սրա վրա։ Պայուսակների հետ այդպես վարվելը անընդունելի է, և օդանավակայանային ծառայություններով զբաղվող մեր աշխատակիցները կզբաղվեն այդ հարցով։ Շնորհակալություն», – տեսանյութին պատասխանել է  Hawaiian Airlines ավիաընկերությունը։

Հոնոլուլու օդանավակայան, ԱՄՆ

Մեկնաբանություններում տեղ են գտել պատմություններ այն մասին, թե ինչպես են նույն օդանավակայանի աշխատակիցները  2015 թվականին կոտրել հաշմանդամի մոտորիզացված սայլակը, կորած ուղեբեռների մասին և այլն։

You might also like