Նյու Յորքի մի քանի թանգարաններում արգելել են օգտագործել սելֆիի համար նախատեսված մոնոպոդները՝ շարժական սարքերի համար նախատեսված շտատիվները:
Այս մասին հայտնում է CBS New York-ը: Թանգարանների ներկայացուցիչները պնդում են, որ մոնոպոդները իրական վտանգ են հանդիսանում ինչպես պատկերասրահի սեփականատերերի համար, այնպես էլ՝ արվեստի գործերի:
Մոնոպոդների օգտագործումը արգելված է այնպիսի հայտնի թանգարաններում, ինչպիսիսք են՝ Կուպեր-Հյուիթ դիզայնի թանգարանը և Ժամանակակից արվեստի թանգարանը: Նշվում է, որ Մետրոպոլիտեն թանգարանը ևս դիտարկում է այդ հարցը: