Թանգարան, որը կարող է մոտենալ ձեր տանը

Այս տարի լրանում է ծնունդով ԱՄՆ-ից Greyhound  ավտոբուսային ծառայության 100 տարին: Կարևոր հոբելյանը օպերատորը որոշել է նշել ոչ սովորական ձևով. նա  երկրով մեկ բաց է թողել շարժական թանգարաններ: Ինչպես դժվար չէ գուշակել՝ թանգարանները տեղավորվել են ընկերության ավտոբուսներում:

Greyhound

Դրանք շատ չեն, ընդամենը երկուսը, բայց, շնորհիվ տեղաշարժի, նրանց լսարանը բավականին մեծ է: Ցուցահանդեսային ավտոբուսների երթուղին ընդգրկում են Ֆիլադելֆիան, Հյուստոնը, Նոր Օռլեանը և Սան Ֆրանցիսկոն: Երկու թանգարաններն էլ նվիրված են ավտոբուսային օպերատորի պատմությանը:

Greyhound

Այստեղ կարելի է տեսնել վարորդների պատմական համազգեստները և հին ճանապարհային նշաններ, ինչպես նաև՝ ծանոթանալ ընկերության հիմնադրմանը և պատմությանը: Թանգարանային շրջագայությունը մեկնարկել է մայիսի  29-ին Բոստոնում և, նախագծի համաձան, կավարտվի դեկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում:

You might also like