Հոլոքոստի թանգարանում արգելել են պոկեմոնների որսալ

Վաշինգտոնի Հոլոքոստի հիշատակի թանգարանի ղեկավարությունը արգելք է սահմանել  հայտնի Pokemon Go օնլայն խաղի համար։ Հիթային բջջային հավելվածի էությունը կայանում է նրանում, որ օգտատերերը գտնեն պոկեմոններին քարտեզի վրա՝ ճանապարհորդելով իրական աշխարհում։

Բջջային հավելվածն հայտնվել  է AppStore-ում և GooglePlay-ում ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հուլիսի 6-ին և դարձել ամենահայտնին պատմության մեջ։ Մեկ օրում գեյմերները Pokemon Go-ի առջև անցկացնում են ավելի երկար ժամանակ, քան  Instagram-ում և WhatsApp-ում։

57018396ab282d3d825033d6bc46f316c41f6dc5

Օգտատերերը գտնում են պոկեմոններին ամենատարբեր վայրերում։ Ամենահայտնի հարթակներից մեկը, չգիտես ինչու ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Հոլոքոստի թանգարանն է․ նրա տարածքում գտնվում են  PokeStop-ի միանգամից երեք հարթակ, որտեղ օգտատերերը կարող են գտնել անվճար առարկաներ։

Թանգարանի մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ համալիրը, որը  նվիրված է Հոլոքոստի զոհերին, խաղերի համար սխալ ընտրված վայր է։ Ղեկավարությունը նաև փորձում է կապ հաստատել խաղի հեղինակների՝ Nintendo ընկերության հետ, որպեսզի հարթակը հեռացվի թանգարանից։

wx104-612-2009-100617-high-jpg

You might also like