«Ձեր սիրտը կոտրվա՞ծ է։ Ի՞նչ անել այն հիշողությունների հետ, որոնք չեք ցանկանում պահել, բայց նաև այնքան ուժ չունեք դրանցից վերջնականապես ազատվելու համար։ Մի´ տանջեք ձեզ, թեթևացրե´ք ձեր սիրտը։ Բերե´ք այդ իրերն ու պատմությունները՝ կապված ձեր բաժանման հետ»։ Այսպես է դիմել քաղաքի բնակիչներին Հելսինկիի թանգարանը, որը պատրաստվում է բացել Միայնակ սրտերի ցուցահանդես (Museum of Broken Relationships)։ Փլուզված հարաբերությունների մասին «հիշողություները» կհավաքագրվեն մինչև մարտի 11-ը։Ցուցանմուշները Հելսինկիի քաղաքային թանգարանում կցուցադրվեն մայիսի 13-ից սեպտեմբերի 11-ին։ Այնուհետև դրանք կդառնան Զագրեբի (Խորվաթիա) «Կոտրված սրտերի թանգարանի» մշտական ցուցադրութունների մի մասը։ Զագրեբի Միայնակ սրտերի թանգարանը 2011 թվականին ստացել է թանգարանային հեղինակավոր Kenneth Hudson Award մրցանակը նորարարության և բարձր հասարակական նշանակության համար։