Լոնդոնյան լեգենդար մոմե արձանների թանգարանի շենքը դրվել է վաճառքի անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից 300 միլիոն GBP-ով: Ավելի վաղ Merlin Entertainmеnts ընկերությունը վարձակալել էր շենքը 27 տարով:
Ընկերությանն է պատկանում Մադամ Տյուսոյի 20 թանգարանները ամբողջ աշխարհում: Վարձակալները Լոնդոնի կենտրոնում գտնվող շենքի սեփականատիրոջը տարեկան վճարել են 15,5 միլիոն GBP վարձավճար: Այժմ շենքի սեփականատերը մտադիր է գտնել այդ գումարից ավելին վճարող վարձակալներ:
Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում կարելի է տեսնել Բրեդ Փիթի, Ջուլիա Ռոբերթսի, Մադոննայի, «Բիլթզ» քառյակի, Բոբ Մարլիի, Ջոնի Դեփի, Ֆրեյդի, Վլադիմիր Պուտինի, Էյնշտեյնի և այլ հայտնի անձանց մոմե արձաններ: