Ավելի քան 5 ժամ է պահանջվել Օսլոյի օդանավակայանի աշխատակիցներից, որպեսզի նրանք բռնեն արագաշարժ մկանը, որը բարձրացել է Նյու Յորք թռչող ինքնաթիռ: Ամերիկյան երազանքին հետևող կրծողը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ ուղևորները արդեն հարմարավետ տեղավորվել էին Dreamliner ինքնաթիռում:
Ըստ կանոնների՝ նման իրավիճակներում հատուկ ծառայությունները պարտավոր են ստուգել ինքնաթիռը և հեռացնել անտոմս ուղևորին: Սակայն մկնիկին բռնելու համար պահանջվեց 5 ժամ: այդ ընթացքում ուղևորները ստիպված էին սպասել օդանավակայանի շենքում: Միջադեպի հետևանքով ինքնաթիռը ԱՄՆ է մեկնել ոչ թե 18:00-ին՝ ինչպես նախատեսված էր, այլ՝ 23:00-ին: