Ամենաանսովոր թեմատիկ այգիները աշխարհում

Եթե դուք սիրում եք թեմատիկ այգիներ և օրիգինալ ատրակցիոններ, ապա այս անդրադարձը ձեզ համար է։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենատարօրինակ զվարճանքի այգիները։

Weeki Wachee Springs

Weeki Wachee Springs զվարճանքների այգի, ԱՄՆ

Ֆլորիդայում գտնվող Weeki Wachee Springs զվարճանքների այգում կարելի է տեսնել իսկական ջրահարսների ստորջրյա ելույթ։ Այգին գոյություն ունի արդեն շուրջ 70 տարի։ 1946 թվականին Նյուտոն Պերրին, ով ստորջրյա հետախույզներին մարզող նախկին զինվորական էր, Weeki Wachee-ը դարձնում է անսովոր բիզնեսի լավ վայր։ Այդ ժամանակից ի վեր թեմատիկ այգին ուրախացնում է իր այցելուներին գրավիչ շոուներով։

Weeki Wachee Springs

Ստորջրյա թատրոնում դերասանուհիները իսկական ներկայացումներ են տալիս․ ուտում եմ, խմում և պարում ջրի տակ։

BBaUHq8

Շիցզինշան զվարճանքների այգի, Չինաստան

Պեկինյան Շիցզինշան զվարճանքների այգին ամբողջությամբ կրկնօրինակում է Դիսնեյլենդի թեման։ Իսկ այգու ղեկավարությունը դրանում ոչ մի տարօրինակ բան չի տեսնում։ Մուտքի մոտ գտնվող ցուցանակին գրված է․ «Դիսնեյը շատ հեռու է, այդ պատճառով եկեք Շիցզինշան»։

BBi5TsF

Այցելուները լուսանկարվում են Մոխրոտի պալատի առջև Պեկինի այգում։

BBaUUpU

Գատորլենդ պարկ, ԱՄՆ

Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գտնվող այս պարկը ստեղծված է սուր զգացողությունների սիրահարների համար։ Այստեղ կարելի է էքստրիմալ շրջագայություն կատարել զիփ-լայն մայրուղով` ալիգատորներով լի ճահճուտների վրայով։ Եթե դա ձեզ համար բավարար չէ, փորձեք կենդանիներին մոտ գնալ և նույնիսկ կերարել նրանց։ Բացի այդ, Գատորլենդում անցկացվում է «Մենամարտ ալիգատորների հետ»։

BBi66Uw

Այգու այցելուները կերակրում են նրանց նաև հարթակից։

BBaUK36Պարկ Գրուտաս, Լիտվա

Եթե Շիցզինշան այգին «ամենաերջանիկ վայրն է աշխարհում» (թեև դա կարելի է վիճարկել), ապա Գրուտաս այգին պայքարում է ամենադժբախտի կոչման համար։ Ամենամռայլ թեմատիկ այգիներից մեկն աշխարհում հայտնի  էնաև՝ որպես «Ստալինի աշխարհ», և ներառումէ  խորհրդայի դարաշրջանի գլխավոր գործող դեմքերի՝ Մարքսի, Լենինի, Ստալինի և այլոց, արձանները։

BBi66SaԱյգու տարածքը սահմանափակված է փշալարերով, կան դիտահարթակներ։ Այդ ամենը արված է խորհրդային համակենտրոնացման ճամբարի մթնոլորտ ստեղծելու համար։

BBaUrTd

Hacienda Napoles պարկ, Կոլումբիա

Hacienda Napoles պարկը երբևէ եղել է կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի իսկական կալվածքը։ Այժմ նրա տարածքում գտնվում է թեմատիկ այգի, 4 հյուրանոց և մի քանի ռեստորան։

BBi66OA

Այգու մուտքի մոտ գտնվում է կամարը, որը զարդարում է ինքնաթիռը, որով կոլումբիացի նարկոբարոնը ԱՄՆ է տեղափոխել  կոկաինի առաջին խմբաքանակը։ Այս տեղ նաև կարելի է լուսանկարվել հսկա դինոզավրերի հետ։

BBaUk81

Սուրբ Երկիր պարկ, ԱՄՆ

Սուրբ Երկիր այգին գտնվում է Օռլանդոյում։ Այստեղ առկա  են Աստվածաշնչյան թեմատիկայով ավելի քան 40 ցուցանմուշ, ինչպես նաև՝ բազմաթիվ խանութներ և ռեստորաններ։ Այստեղ կարելի է տեսնել Եդեմի այգին, մասնակցել Հիսուսի և առաքյալների վերջին ընթրիքին և ներկա գտնվել Քրիստոսի խաչելությանը։

BBi5Jl2

Ինչպես նաև՝ դուք կարող եք անցնել Երուսաղեմի գլխավոր առևտրային փողոցով, ապրանքներ նայել և ճաշել սրճարանում։

BBaUuvz

Tierra Santa, Արգենտինա

Եվս մեկ քրիստոնեական թեմատիկ այգի գտնվում է Արգենտինայում։ Այս այգին բացվել է 2000 թվականին։

BBi5Jhy

Այստեղ դուք կարող եք տեսնել, թե ինչպես են դերասանները վերստեղծում աստվածաշնչյան տեսարանները, այդ թվում՝ խաչելությունը։

BBaUpjn

Լավ Լենդ, Հարավային Կորեա

Զիգմունդ Ֆրեյդը հաստատ գոհ կմնար էրոտիկ արձաններով այս այգի այցելություններից։ Այստեղ ներկայացված են 140 ցուցանմուշ, որոնք ցուցադրում են ինչպես առաջին օրերի ռոմանտիկան, այնպես էլ ՝ տարբեր սեքսուալ դիրքեր, որոնցից որոշները բավականին սյուրռեալիստական են։

BBig6xt

Բնականաբար, այգի կարող են այցելել 19 տարեկանից   մեծ քաղաքացիները, աբյց այստեղ խորհուրդ չի տրվում այցելել Սուրբ Երկիր այգու սիրահարներին։

BBaUMGa

Փոքրիկ մարդկանց թագավորություն, Չինաստան

Կունմին քաղաքի մոտ գտնվող այս թեմատիկ այգում կարող եք ձեզ զգալ Գուլիվեր։ Այգու ախատակիցների հասակը չպետք է գերազանցի 130 սմ-ն։ Ամբողջ տարածքը բեմական հարթակ է լիլիպուտների կողմից ներկայացվող բեմականությունների համար։

BBi5VFpԱյգու աշխատակիցները բնակվում են մոտակայքում գտնվող տանը, որը նախատեսված է ցածր հասակ ունեցող մարդկանց համար։

BBi5VDr

Վունդերլենդ Կալկար, Գերմանիա

Զվարճանքների այս այգին բացվել է չգործող ատոմային էլեկտակայանի տարածքում, որը երբևէ չի գործարկվել ատոմային ճգնաճամի պատճառով։ Վունդերլենդ Կալկար այգին կարող է հպարտանալ իր չորս ռեստորաններով, 8 բարերով, 6 հյուրանոցներով և բազմաթիվ ատրակցիոններով։

BBaUHrM

Հետաքրքիր է, որ այս տարածքը հրաշալի կերպով վերածվել է այգու և լիարժեք օգտագործվում է։

շ

Դիքենսի աշխարհ, Անգլիա

Դիքենսի աշխարհ այգին՝ մութ  փողոցներով և մռայլ տներով, ձեզ կտեղափոխի Անգլիայի վիկտորիանական դարաշրջան։ Այստեղ կարելի է հանդիպել Դիքենսի գրքերի հերոսներին։

BBi5Ocu

Դերասան Էդդի Սիմփսոնը զվարճացնում է Ջերալդ Դիքենսին՝ գրողի ծոռանը, և նրա երեխաներին՝ Քեմերունին և Ժասմինին։

BBaUrY3

Դիգգերլենդ պարկ, Անգլիա

Երբևէ ցանկացել եք ձեզ փորձել շինարարի դերում։ Անգլիայի Դիգգերլենդ այգին ձեզ կտա այդ հնարավորությունը։Կառավարեք շինարարական տեխնիկան, կատարեք հրահանգներ և, իհարկե, վայելեք այդ գործընթացը։

BBi5GHc

Այս թեմատիկ այգին, որը կարելի է գտնել Մեծ Բրիտանիայի չորս վայրերում, շատ սիրված է երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում։

You might also like