Անվճար շամպունները, խալաթները և շոկոլադը հյուրանոցային համարում արդեն վաղուց չի զարմացնում զբոսաշրջիկներին։ Հաշվի առնելով հյուրերի տարօրինակ պահանջները՝ աշխարհի խոշորագույն հյուրանոցների ղեկավարությունը ջանում է առաջարկել իր հաճախորդներին շատ անսովոր ծառայություններ։
Yahoo Travel տեղեկատվական պորտալում հրապարակվել է ամենաանսովոր ծառայությունների ցանկը, որոնց թվում են․
1. Գլամուրային մինի-բարեր՝ կոսմետիկայի և օծանելիքի փոձնական օրինակներով-Gansevoort Hotel, Նյու Յորք, ԱՄՆ;
2. Վարձույթով հարսանիքի ազապ- Wild Dunes Resort, Հարավային Կարոլինա, ԱՄՆ;
3. Լոգանքի կոսմետիկ պարագաների բար -Four Seasons Hotel Chicago, Չիկագո, ԱՄՆ;
4. 19-դարի հանդերձանքով խաղ-Ballyfin, Բալլիֆին, Իռլանդիա;
5. Հյուրանոցում բնակվելու ընթացքում Porsche անձնական մեքենա- Rancho Valencia Resort & Spa, Սանտա Ֆե, ԱՄՆ;
6. Աուրայի բուժում- Mukul Beach, Golf & Spa, Ռիվաս, Նիկարագուա;
7. Թվային դետոքս (սմարթֆոնների, համակարգիչների, պլանշետների և ինտերնետի օգտագործման դադարեցում) – Villa Stéphanie, Բադեն-Բադեն, Գերմանիա։