Աշխարհի տարբեր երկրների ամենաանսովոր երթևեկության կանոնները
Ինչպես մեքենա վարել օտար երկրում և տուգանքներ չստանալ։
Օտար երկիր մեկնող շատ ճանապարհորդներ նախընտրում են ինքնուրույն շրջել՝ չօգտվելով գիդերի և էքսկուրսավարների ծառայությունից։ Այդ պատճառով նրանցից շատերը մեքենա են վարձակալում և դրանով շրջում տեսարժան վայրերում։ Սակայն օտար երկրում մեքենա վարելիս պետք է իմանալ և պահպանել տեղի երթևեկության կանոնները, իսկ դրանք հաճախ տարբերվում են մեր երկրի կանոններից։
Ստորև ներկայացված են աշխարհի տարբեր երկրների 7 օրենք, որոնք խախտելու դեպքում կպատժվեք տեղի ոստիկանության կողմից։
1. Չի կարելի մեքենա վարել հողաթափով (Իսպանիա);
2. Չկանգնեցնել մեքենան ավտոմայրուղում (Գերմանիա);
3. Չվարել քաղաքի պատմական կենտրոնում (Իտալիա);
4. Արտանետումների նորմայի գերազանցումը խոշոր քաղաքների «մաքուր գոտիներում» (Ֆրանսիա);
5. Չհանել հագուստի վերին մասը մեքենա վարելիս (Թայլանդ);
6. Միշտ ձեռքերը պահել ղեկին, նույնիսկ՝ խցանումների և զրույցի ժամանակ (Կիպրոս);
7. Չի կարելի ջրով ցողել անցորդներին (Մեծ Բրիտանիա և Ճապոնիա)։