Skyscanner.net ինտերնետ ռեսուրսը կազմել է աշխարհի ամենաանսովոր սննդային թանգարանների վարկանիշային աղյուսակը:
1. Արիշտայի թանգարանը Ճապոնիայում: Թանգարանը բացել է արագ պատրաստման արիշտա արտադրող Nissin Foods ճապոնական խոշորագույն ընկերությունը, որպեսզի նշի հիմնադրման 50-ամյակը:
2. Կարտոֆիլի թանգարանը Այդահոյում (ԱՄՆ): Թանգարանում ներկայացված է կարտոֆիլե անսովոր ցուցանմուշների մի ամբողջ շարք, ներառյալ` տաղավարը, որտեղ ներկայացված են աշխարհի ամենամեծ չիփսերը. դրանց տրամագիծը 25 դույմ է:
3. Բեռլինի Տապակած երշիկի թանգարանը: Այն գրավում է Curry երշիկեղենի սիրահարներին: Թանգարանում ներկայացված է համեմունքների լայն տեսականի, որով համեմում են երշիկեղենը: Երշիկների համար նախատեսված բոլոր սոուսների հիմքում լոլիկի մածուկն է կարրի համեմունքը, բայց սրանց ավելացնում են մի շարք այլ բաղադրիչներ:
4. SPAM պահածոների թանգարանը Օսթինում (Տեխաս): Թանգարանի ցուցանմուշները նվիրված են մսի պահածոներին, որոնք Hormel Foods Corporation ընկերությունը արտադրում է 1937 թվականից: Չնայած այդ պահածոների որակը այնքան էլ լավը չէր, բայց դրանք ժամանակին շատ ճանաչված էին ԱՄՆ-ում: 16 500 քառակուսի ֆուտ տարածքով թանգարանում ներկայացված է SPAM-ի արտադրանքի պատմությունը և ցուցադրված են եզակի արտադրանքները: Թանգարանի այցելուները կարող են տեղում սովորել շոգեխաշել տավարի միսը և գնել թալիսման, որը փրկում է սովի զգացումից` փոքրիկ գոջիի արձանիկ:
5. Նիդերլանդների Ալկմաար քաղաքը հայտնի է իր Պանրի թանգարանով: Թանգարանը տեղակայված է պանրի շուկայի հարևանությամբ, որտեղ այս մթերքի սիրահարները կարող են հետևել, թե ինչպես են աշխատում հմուտ պանրագործները: Հատուկ փաթեթավորումը, որում պահվում է պանիրը պահպանում է նրա թարմությունն ու համը երկար ժամանակ:
6. Հունգարիայի Մարցիպանի թանգարանում ցուցանմուշները կարելի է ոչ միայն տեսնել և ձեռք տալ, այլև համտեսել: Այստեղ ներկայացված են մարցիպանե արձաններ, նկարներ և այլն:
Աշխարհում կան այլ սննդային թանգարաններ ևս, մասնավորապես`
– Ֆրանսիայի Լուարի դաշտում գտնվող Սնկերի թանգարանը, որտեղ կարելի է տեսնել և համտեսել մի շարք յուրօրինակ սնկեր:
– Վիսկոնսիի Մանանեխի թանգարանը, որտեղ ցուցադրված են 5 000 շիշ, տարա և այլ տուփեր լցված մանանեխով:
– Իտալիայի Ձիթապտղի յուղի թանգարանի այցելուները կարող են այցելել ձիթապտղի այգի և գործարան, որտեղ արտադրում են ձիթապտղի յուղ: