Ձեր հանգիստը Հունաստանում. բազմաթիվ հյուրանոցների ամրագրում, էքսկուրսիաներ, Երևան-Սալոնիկ-Երևան և Երևան-Աթենք-Երևան չվերթների տոմսերի վաճառք: Տուրիզմ և հանգիստ Հունաստանում > www.hot-tours.am, Հեռ.` (010) 58.27.37, (060)37.03.77
Տունը Հունաստանում` ինչպես սեփական փոքրիկ դրախտ. արև, ծով, կանաչ, մեղմ կլիմա… Հունաստանի բնության աստվածային պարզությունը և համեստությունը թվում է կատարյալ: Թերևս այդ պատճառով Հունաստանում տուն նախագծող դիզայներները փորձում են առավելագույնս «համապատասխանեցնել» այն բնությանը, օգտագործել լանդշաֆտի և կլիմայի բոլոր առանձնահատկությունները: Ահա Հունաստանի անսովոր տների մի քանի օրինակ:
Տուն Ալոնի (Aloni house) Անտիպարոս կղզում` deca ARCHITECTURE-ի կողմից
Ճարտարապետներն օգտագործել են ավանդական քարե պատերի ձևը` ստեղծելով արհեստական բնապատկեր` հարմար այս տարածքին: Երկու երկար քարե պատերը պահում են թեքությունը` շարունակելով բնապատկերը: Այս լուծումը տունը դարձնում է գրեթե անտեսանելի:
Քարե տուն Տինոսում (House in Tinos)` mX Architecture-ի կողմից
Դրսից այն նման է հնագույն քարե ավերակների, բայց, չնայած բնության հետ ներդաշնակ խիստ նախագծմանը` այն շատ ժամանակակից տուն է: Ունի 3 ննջասենյակ, տափակ տանիք և փոքրիկ բակ լողավազանով:
Յոթ տների համալիր` կառուցված Կիկլադյան ոճով Փարոս կղզում
Աստվածային պարզություն ունեցող սպիտակ կավից պատրաստված այս տները մաս են կազմում շրջակա միջավայրի, բայց այս համալիրը կառուցվել է վերջերս բարձրորակ շինանյութից և համապատասխանում է ժամանակակից մարդու բոլոր պահանջներին:
Ներսից էլ է տունը պահպանում բնական տեսքը, տանիքը պահում են գերանները, պատերը սպիտակեցված են, լոգարանը, կարծես թե, ավազով պատրաստված լինի:
Արևային տուն` Christina Zerva Architects-ի կողմից Նիկայա շրջանում
Տունը բաժանված է երկու խորանարդների, որոնք միմյանց հետ կապված են ապակյա կամրջով. դրանք ակտիվ և հանգիստ գոտիներ են: Տունը շատ էկոլոգիական է. տանիքին տեղադրված են արևային մարտկոցներ: Խոշոր թափանցիկ մակերեսները լայն տեսադաշտ են բացում դեպի բնությունը: Ներսը նույնպես շատ ընդարձակ է. հատակից դեպի առաստաղը բարձրությունը կազմում է 7 մետր: Նյութերը և սարքերը համապատասխանում են ժամանակակից տեխնոլոգիաների բարձր չափանիշներին: