Գարնանը ամբողջ քրիստոնեական աշխարհը տոնում է Զատիկը։ Այդ օրը շատ երկրների բնակիչներ նշում են Հիսուս Քրիստոսի Հարությունը, ինչը հավատացյալների համար գլխավոր տոներից մեկն է։
Skyscanner պորտալի խմբագիրները կազմել են ցանկ, որը ներառում է 8 ամենաանսովոր զատկական ավանդույթները ամբողջ աշխարհից։
1. Ֆիլիպիններ – բամբուկե ձողիկներով և սուր շեղբերով ինքնախարազանում՝ Հիսուսի տանջանքները կրկնելու նպատակով։
2. Հունաստան-գառան փորից ավանդական ապուրի պատրաստում, հրավառություն և կավե ծաղկամանների դուրս նետում պատուհաններից։
3. Սևիլիա, Իսպանիա-մոմերով և կրոնական արձանիկներով երթ, որը գլխավորում են սուր գլխաշորերով մարդիկ։
4. Բերմունդյան կղզիներ-օդային օձերի բացթողում։
5. Տեխաս, ԱՄՆ-հսկա զատկական խարույկների վառում։
6. Գերմանիա-զատկական ներկայացում, որը պատկերում է Հիսուսի դատաստանն ու մահը։
7. Վատիկան, Իտալիա-Հիսուսի կյանքի բեմադրություն՝ սկսած ծնունդից, մինչև՝ հարությունը, և պատարագ Սուրբ Պետրոսի հրապարակում՝ Հռոմի Պապի գլխավորությամբ։
9. Ինդոնեզիա-փայտե խաչին գամված Հիսուսի խաչելությունը ներկայացնող երիտասարդների երթ։