Մեզանից շատերի համար Զատիկը եկեղեցի այցելելու և ընտանեկան նեղ շրջանակով ընթրելու հրաշալի առիթ է: Սակայն աշխարհի որոշ անկյուններում տեղաբնակները այլ մոտեցում են ցուցաբերում քրիստոնեաների համար կարևոր այս տոնի կազմակերպման հարցում:
Skyscanner զբոսաշրջային պորտալում հրապարակվել է 8 ամենաանսովոր զատկային ավանդույթների ցանկը, որոնց թվում են.
1. Ինքնախարազանում Ֆիիպինյան կղզիներում
2. Գույնզգույն հրավառություն և ուտեստների փողոցային համտեսումներ Հունաստանում
3. Հանդիսավոր թափոր, որի մասնակիցները կրում են հատուկ հագուստ՝ իսպանական Սևիլիա քաղաքում
4. Օդային օձերի բացթողում Բերմունդյան կղզիներում
5. Խարույկների վառում ամերիկյան Տեխաս նահանգում
6. Թատերական ներկայացումներ գերմանական Օբերամմերգաու համայնքում
7. Միջնադարյան թեմատիկայով ներկայացումներ և Հռոմի Պապի ելույթ Վատիկանում
8. «Խաչելությամբ» երթեր Ինզոնեզիայի տեղաբնակների կողմից: