Մեզնից շատերի համար կրթությունը կյանքի ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն է, որը զարգացնում է մեր ունակությունները և ընդլայնում հնարավորությունները։ Սակայն մանկավարժական ավանդական մեթոդները շատերն համարում են մի փոքր հնացած և պահանջում ավելի ստեղագործական մոտեցում կրթական գործընթացին։ Ձեզ ենք ներկայացնում ամենազարմանալի դպրոցների հավաքածուն, որոնց գոյության մասին դուք անգամ չգիտեիք։
Վալդորֆյան դպրոց
Կրթության վալդորֆյան համակարգը հիմնված է անտրոպոսոֆիայի հիմնադիր Ռուդոլֆ Շտայների փիլիսոփայության վրա։ Վալդորֆյան մանկավարժության սկզբունքների համաձայն՝ կրթության ընթացքում հատուկ ուշադրություն պետք է սևեռել երևակայության և էմոցիոնալ զարգացման վրա։ Այդ դպրոցներում չկան գնահատականներ, օրվա գրաֆիկը որոշվում է երեխայի կյանքի «բնական ռիթմերի» համաձայն։ համակարգի երկրպագուները կարծում են, որ պետք չէ տանջել երեխային այբուբենով և թվաբանությամբ այն շրջանում, երբ նրա միակ մտածողական ուղղվածությունը շրջակա միջավայրի համակողմանի ուսումնասիրությունն է։ Առաջին հայացքից սարսափելի է թվում, որ ութ տարեկան երեխան չգիտի գրել և կարդալ, բայց գործնականում Վալդորֆյան դպրոցը վատ արդյունքներ չի գրանցում։
Փոքրիկ կրծքերի դպրոց
Իրականում այս դպրոցում կամ դասավանդման մեթոդիկայում չկա անսովոր ոչինչ, պարզապես այդ անվանումը դրան տալիս է անպարկեշտ բնույթ։ Համաձայնեք, որ մի փոքր անսովոր կլինի ասել, որ դուք ավարտել եք փոքրիկ կրծքերի դպրոցը։
Stratton Mountain School
Իսկ դուք գիտեի՞ք, որ գոյություն ունի դպրոց, որը ունի ձմեռային Օլիմպիական խաղերի ուղղվածություն։ Վերմոնտ նահանգի Ստրատտոն քաղաքում գտնվող Stratton Mountain School դպրոցը ներկայանում է՝ որպես «Ձմեռային սպորտաձևերի ակադեմիա»։ Հավանական է, որ դպրոցն ունի ամենալուրջ պլանները․ նրա 53 աշակերտ մասնակցել են Օլիմպիադային, իսկ 90 շրջանավարտ հրավեր ստացել ԱՄՆ-ի տարբեր սպորտաձևերի ազգային հավաքականներում հանդես գալու համար։
Համբուրգերի համալսարան
Համբուրգերի համալսարանը հիմնադրվել է 1961 թվականին Ռեյ Քրոկի կողմից, ով ցանկանում էր «սովորեցնել բոլոր ցանկացողներին McDonald’s-ի գաղտնիքները»։Առաջին համալսարանը բացվել է Չիկագո քաղաքի Օակ Բրուկ թաղամասում, իսկ դրանից հետո նման հաստատություններ սկսեցին բացվել Տոկիոյում, Լոնդոնում, Սիդնեյում և Շանհայում։ Նախքան այս համալսարանի վրա կծիծաղեք, իմացեք, որ Հարվարդ ընդունվելն ավելի հեշտ է, քան Չինաստանի Մաքդոնալդսի համալսարանը (ընդունվում են դիմորդների միայն 1 տոկոսը)։
Նարոպա համալսարան
Նարոպայի համալսարանը մասնավոր հումանիտար համալսարան է Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում։ Այն հիմնադրել է 1974 թվականին տիբեթյան բուդդիստ վարդապետ Չոգյամա Տրունգպան և անվանել ի պատիվ տասնմեկերորդ դարի հնդիկ բուդդիստ իմաստուն Նարոպայի։ Ուսումնական հաստատությունում բացի ավանդական առարկաներից դասավանդվում են նաև ոչ ստանդարտ առարկաներ, օրինակ՝ մեդիտացիա։
«Մահարիշի» լուսավորության դարաշրջանի դպրոց
Մահարիշի լուսավորության դարաշրջանի դպրոցը անկախ համալսարան է Այովա նահանգի Ֆեյրֆիլդ քաղաքում։ Այս դպրոցում գործում է ազատ գրանցման քաղաքականությունը, իսկ ուսումնական պլանը նախատեսում է գործնական պարապմունքներ տրանսցենդենտալ մեդիտացիայից, դասական ակադեմիական առարկաների ուսուցում և, իհարկե, ստեղծագործական մտածողության զարգացում։ Չնայած այս դպրոցի բավականին անսովոր կարգավիճակին՝ նրա ուսանողները բազմիցս արժանացել են մրցանակների պետական, ազգային և միջազգային մրցույթներում։
Հարվի Միլքի անվան միջին դպրոց
Հարվի Միլքի անվան պետական միջին դպրոցը գտնվում է Նյու Յորք շրջանի Իստ Վիլլիջում։ Այն կառուցել են հատուկ համասեռամոլների, լեսբուհիների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների համար, ինչպես նաև՝ նրանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել իրենց սեռական նախասիրությունների հարցում։ Դպրոցն անվանակոչվել է Հարվի Միլքի անունով, ով առաջին համառեսամոլ քաղաքական գործիչն է, ով պետական պաշտոն է զբաղեցրել։
Գուլու նախնական դպրոց
Գուլուն, որը մեկուսի լեռնային գյուղ է Չինաստանում, գտնվոմ է ազգային պարկում, որը բոլոր կողմերից շրջապատված է ժայռերով, կիրճերով և անդունդներով։ Գուլուի նախնական դպրոցն համարվում է ամենամեկուսացվածն աշխարհում։ Ժայռի վրա գտնվող դպրոց հասնելը շատ բարդ է․ երեխաները ստիպված են ոտքով բարձրանալ լեռը շուրջ հինգ ժամ։
Շարունակելի․․