Մեզնից շատերի համար կրթությունը կյանքի ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն է, որը զարգացնում է մեր ունակությունները և ընդլայնում հնարավորությունները։ Սակայն մանկավարժական ավանդական մեթոդները շատերն համարում են մի փոքր հնացած և պահանջում ավելի ստեղագործական մոտեցում կրթական գործընթացին։ Ձեզ ենք ներկայացնում ամենազարմանալի դպրոցների հավաքածուն, որոնց գոյության մասին դուք անգամ չգիտեիք։
Անտառային մանկապարտեզ
Անտառային մանկապարտեզը իրենից ներկայացնում է նախադպրոցական տարիքի՝ երեքից վեց տարեկան երեխաների կրթական հաստատություն, որտեղ նրանք ժամանակ են անցկացնում մաքուր օդում։ Անկախ նրանից, թե ինչ եղանակ է դրսում, երեխաներին տանում են անտառ, որտեղ նրանք խաղում են և զարգանում։ Հատկապես տարածված են նման մանկապարտեզները Գերմանիայում։
Բերջես Հիլլ դպրոց
Այս փորձարարական բրիտանական դպրոցը բացվել է «ապստամբական» վաթսունական թվականներին։ Դպրոցն եղել է «ամենառաջադեմներից» մեկն աշխարհում, իսկ, հաշվի առնելով այն փաստը, որ այդ ժամանակ Անգլիայում տիրում էին խիստ կանոններ, հաստատությունը արժանի է հատուկ ուշադրության։ Այդ դպրոցում աշակերտները կարող էին անել այն ամենն, ինչ կամենան։ Ծխե՞լ դասի ժամին։ Խնդիր չէ։ Կայանե՞լ մոտոցիկլետը հենց դռան դիմաց։ Այո, խնդրեմ։
Բրուքլինյան անվճար դպրոց
Այս ուսումնական հաստատությունը նախատեսված է «սոցիալական հավասարության հասնելու համար»։ Կրթական համակարգի հիմքում ընկած են աշակերտների և ուսուցիչների միջև դեմոկրատական հարաբերությունները։ Այստեղ չկան գնահատականներ և քննություններ, բացակայում է պարտադիր հաճախելիությունը և կարելի է չկատարել տնային հանձնարարությունը։ Բացի այդ, ուսանողները կարող են սեփական կամքով ազատ դուրս գալ դասերից։
Ապագայի դպրոց
Ֆիլադելֆիայի ապագայի դպրոցը բոլորից լավ կսովորեցնի իր աշակերտներին հասնել հաջողությունների ժամանակակից թվային աշխարհում և գլոբալ էկոնոմիկայի պայմաններում։ Դասագրքերի փոխարեն աշակերտները օգտվում են համակարգիչներից, տետերերի փոխարեն՝ պլանշետներից։ Նույնիսկ անհատական արկղիկները փակվում են էլեկտրոնային քարտերով։
Դունչժուն Միդ քարանձավային դպրոց
Գույչժոուն Չինաստանի ամենաաղքան նահանգներից մեկն է։ Ջրի և սննդի բացակայության, ինչպես նաև՝ տարածաշրջանի անապատացման և երաշտի պատճառով շատ բնակիչներ ստիպված են եղել լքել այս վայրը։ Բայց, չնայած բազմաթիվ խնդիրներին, Գունչժոուի հարավում ապրող մարդիկ 1984 թվականին բացեցին քարանձավում նախակրթարան։ Այդ անսովոր հաստատությունում բավարար չափով տեղ կա 8 ուսուցիչների և 186 աշակերտների համար, որոնց համար այդ դպրոցում ուսուցումը կրթություն ստանալու միակ հնարավորությունն է։
Կախարդների դպրոց
Կախարդների դպրոցն առաջարկում է ինչպես օնլայն դասեր, այնպես էլ՝ դասախոսություններ իր երկու մասնաշենքերում՝ Իլլինոյս նահանգի Չիկագո քաղաքում և Մասաչուսեթս նահանգի Սալեմե քաղաքում։ Ինչպես կարելի է գուշակել անվանումից՝ այստեղ սովորեցնում են կախարդություններ։
Trabajo Ya դպրոց
Այս դպրոցում, որի անունը բառացիորեն թարգմանվում է «աշխատիր հիմա», մասնագիտորեն սովորեցնում են, թե ինչպես վաճառել սեփական մարմինը։ 100 եվրոյով (112 դոլար) աշակերտուհիներին իսպանական Վալենսիայում առաջարկվում է «առավելագույն արդյունավետությամբ պրոֆեսիոնալ մարմնավաճառության բազային դասընթացներ»։ Սակայն Իսպանիայում մարմնավաճառների առաջին դպրոցը բախվեց դժվարությունների․ այն արժանացավ հասարակության դժգոհությանը, իսկ որոշ կազմակերպություններ նույնիսկ դիմեցին դատարան։