Հայտնի են ամենադժգոհ զբոսաշրջիկները

Reward Expert օնլայն ծառայությունը կազմել և հրապարակել է  «ամենամռայլ» և  «ամենաերջանիկ» ճանապարհորդների ցանկը։

Մասնագետները վերլուծել են աշխարհի 70 երկրի 13,4 հազար հյուրանոցների մասին 3,5 միլիոն կարծիքները  և պարզել, որ Ռուսաստանի զբոսաշրջիկները ամենաբավարարվածն են։ 46 տոկոս դեպքերում նրանք գնահատում են հյուրանոցները ամենաբարձր գնահատականով, իսկ 36 տոկոսը հինգ բալից չորսն է դնում։

Գոհ զբոսաշրջիկ

Այդպիսով, 70 հազար վերլուծված կարծիքներից ավելի քան  82 տոկոսը եղել են դրական։  «Ամենագոհ» զբոսաշրջիկների ցանկի երկրորդ հորիզոնականում հայտնվել են սերբերը, երրորդում՝ լիբանանցիները։

Ամենադժգոհ զբոսաշրջիկների ցանկը գլխավորել են իսպանացիները, ովքեր գրեթե երբեք հինգ միավոր չեն շնորհում հյուրանոցին (միայն 18 տոկոս դեպքերում), նրանց հետևում են իռլանդացիներն ու իսլանդացիները։

 

You might also like