Ընտրվել են Եվրոպայի ամենազբոսաշրջային քաղաքները
Վարկանիշային աղյուսակը ներառում է ինչպես զբոսաշրջիկների քանակի մասին տեղեկատվություն, այնպես էլ՝ նրանց ծախսերի։
Mastercard ընկերությունը ներկայացրել է հանգստի համար քաղաք-ուղղությունների ամենամյա գլոբալ ինդեքսը։
Եվրոպայում Mastercard-ի վարկանիշային աղյուսակի առաջատարներ են դարձել Լոնդոնը, Փարիզն ու Ստամբուլը։
Անցյալ տարի Լոնդոն է այցելել ավելի քան 19 միլիոն զբոսաշրջիկ։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում գտնվում է Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկը։