Ամենացնցող փաստերը մեր աշխարհի մասին (Մաս 2)

Մեր մոլորակում տեղի են ունենում այնպիսի բաներ, որոնք կատարվում են մարդկանց, վայրի և ոչ այնքան վայրի  կենդանիների կողմից, որ գուցե պետք է դադարել հավատալ աստվածներին և թռչող ափսեներին: Շատ փոքր, գրեթե աննկատ, բայց հետաքրքիր մանրուքները այնքան շատ են, որ եթե  ոչ մարդկանց հավատալու, ապա գոնե անիմիզմին վերադառնալու ժամանակն է:

Առաջարկում ենք ծանոթանալ նախորդ փաստերին այստեղ և շարունակել կարդալ դրանք ստորև…

1. Մեդուզան  95 տոկոսով բաղկացած է ջրից, այսինքն՝ մեդուզան 15 տոկոսով մարդուց մարդկային է:

Meduza

2. Youtube-ի բոլոր տեսանյութերի ընդհանուր տևողությունը կազմում է հազար տարի: Անդորրայում կյանքի միջին տևողությունը 82 տարի է: Այսինքն ամենաերկարակյաց անդորրացին տեսականում կարող է մահանալ համացանցում տեսանյութ նայելով:

YouTube

3. Եվրոպայի ամեն տասը երեխաներից մեկը բեղմնավորվել է IKEA-ի մահճակալում: Դագաղներ IKEA-ն դեռևս չի արտադրում:

IKEA

4. Խավարասերը կարող է առանց գլխի ապրել մի քանի շաբաթ:

cockroach

5. Օդի 15%-ը, որը մենք շնչում ենք մետրոյում, բաղկացած է մարդու մաշկի մասնիկներից:

Metro

6. Լեզուն մարդու մարմնի ամենաուժեղ մկանն է:

Tongue

7. Բառերի քանակը, որոնք մարդիկ ամեն օր հրապարակում են Թվիթերում, կկազմի  10 միլիոն էջանոց գիրք: Իսկ մտքերի քանակը, որոնք ամեն օր հրապարակվում են Թվիթերում, ձգտում են մինուս անվերջության:

twittercloud

8. Սառեցրած ծովախեցգետինը կարող է վերակենդանանալ հալեցնելուց հետո, կարող է և չվերակենդանանալ:

Lobster

9. Էլվիս Փրեսլին երաժշտությունից C (բավարար)  գնահատական է ստացել ութերորդ դասարանում: Այդ ժամանակից ի վեր նա համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ է:

Elvis-Presley

10. Տանից աշխատավայր ընկած ճանապարհը տեսականորեն երեք անգամ վտանգավոր է պատերազմից:

Going to work

You might also like