Մեր մոլորակում տեղի են ունենում այնպիսի բաներ, որոնք կատարվում են մարդկանց, վայրի և ոչ այնքան վայրի կենդանիների կողմից, որ գուցե պետք է դադարել հավատալ աստվածներին և թռչող ափսեներին: Շատ փոքր, գրեթե աննկատ, բայց հետաքրքիր մանրուքները այնքան շատ են, որ եթե ոչ մարդկանց հավատալու, ապա գոնե անիմիզմին վերադառնալու ժամանակն է:
Ահա, օրինակ.
1. Ջրաքիսները քնում են միմյանց ձեռքերը ամուր բռնած, թեկուզ նրա համար, որ ջրի հոսքը նրանց չտանի, բայց և այնպես…
2. Աշխարհի ամենահարուստ երեք ընտանքիները ավելի հարուստ են, քան աշխարհի ամենաաղքատ 48 երկրները:
3.Ամենամեծ ճանապարհային խցանումը տևել է 10 օր, մեքենաները շարժվել են 0.6 մղոն/օր արագությամբ: Ամենաերկար խցանումը վարորդների կյանքից խլեց տասը օր: Մեքենաները շարժվում էին օրական մեկ կիլոմետրից էլ պակաս:
4.Պարագվայում օրինական է համարվում դուելը նրանց համար, ովքեր նախապես իրենց արյունը ժառանգել են բժշկությանը:
5. Մոտ 200 սառած դիակ գտնվում է Էվերես լեռան վրա և ծառայում է ուղենիշ լեռը բարձրացողների համար:
6. Մարդը միջինում ուտում է շուրջ 70 տարբեր միջատ և 10 սարդ իր կյանքի ամբողջ քնի ընթացքում:
7. Սպիտակ, սառը, իրական, երկնային ձյունը պատկանում է միայն երկրի բնակչության 1/3-ին: Մնացած մարդիկ այն երբևէ չեն տեսնում:
8. Ամերիկայում դատարկ տները ավելի շատ են, քան անտուն մարդիկ:
9. Մարդը իր կյանքի ընթացքում միջինում երեք անգամ պտտվում է երկիր մոլորակի շուրջը: Սակայն միջին հաշվով մարդիկ գրեթե դուրս չեն գալիս իրենց թաղամասից կամ քաղաքից:
10. Շնաձուկը կարող է զգալ մեկ մասնիկ արյունը հարյուր միլիոն մասնիկ օվկիանոսի ջրի մեջ: Ամբողջական մարդուն նա զգում է ավելի լավ:
Շարունակելի…